Մասիսի ոստիկանները հայտնաբերել են կողոպուտի մեջ կասկածվողին

ԵՐԵՎԱՆՄԱՅԻՍԻ 21, 24News

.

Մայիսի 16-ին 22-ամյա մի առաքիչ հաղորդում է տվել, որ իրենց տան մոտ 43 հազար դրամ պարտքը վերադարձնելու հարցի շուրջ իր հետ վիճաբանել են Անդրանիկ Ֆ.-ն եւ նրա ընկերը, որի ընթացքում հարվածներ են հասցրել իրեն, իսկ ընկերն իր մեքենայի միջից վերցրել է դրամապանակը, որի մեջ եղել է 25 հազար դրամ, հեռախոս, մեքենայի տեխնիկական անձնագիրը, վարորդական իրավունքի վկայականը եւ հեռացել:

Ոստիկանությունից հայտնում են, որ ձեռնարկվել են միջոցառումներ կողոպուտի մեջ կասկածվող անձանց հայտնաբերելու ուղղությամբ:

Մայիսի 20-ին, նյութերի նախապատրաստման ընթացքում պարզվել է Անդրանիկի ընկերոջ ինքնությունը՝ 32-ամյա Կարեն Ա., որը տարված բացատրական աշխատանքների շնորհիվ ներկայացել է բաժին, տվել է բացատրություն եւ բաց թողնվել:

Տեսանյութեր

Live

Լրահոս