Ղազախստանում շրջանառության մեջ են դրվել ԵՏՄ 5-ամյակին նվիրված կոլեկցիոն մետաղադրամներ

ԵՐԵՎԱՆ, ՄԱՅԻՍԻ 21, 24News

1

Ղազախստանում մայիսի 21-ին շրջանառության մեջ են դրվել Եվրասիական տնտեսական միության ստեղծման 5-ամյակին նվիրված կոլեկցիոն մետաղադրամներ: Այդ մասին, TASS-ի փոխանցմամբ, հաղորդվում է հանրապետության Ազգային բանկի կայքում:

«Ղազախստանի Ազգային բանկը 2019 թվականի մայիսի 21-ին շրջանառության մեջ է դնում ոսկուց 50 հազար թենգե անվանական արժեքով և արծաթից 500 թենգե անվանական արժեքով «Եվրասիական տնտեսական միություն: Հինգ տարի» կոլեկցիոն մետաղադրամները»,-ասված է հաղորդագրության մեջ:

Ոսկեդրամները թողարկվել են երկու տարբերակով՝ 1-կիլոգրամանոց եւ 31,1 գրամ քաշով: Առաջինների անվանական արժեքը 50 հազար թենգե է, տրամագիծը՝ 100 մմ, իսկ քանակը 20 հատ, երկրորդներինը՝ 500 թենգե, դրանց տրամագիծը 32 մմ է, քանակը՝ 500 հատ: Արծաթյա մետաղադրամների անվանական արժեքը 500 թենգե է, քաշը՝ 31,1 գրամ, տրամագիծը՝ 38,61 մմ և քանակը՝ 1,5 հազար հատ:

 

 

 

Տեսանյութեր

Live

Լրահոս