Այսօր էլ Դուք շարունակում եք ծառայել հայրենիքին․ Բակո Սահակյանը՝ Կոմանդոսին

ԵՐԵՎԱՆ, ՄԱՅԻՍԻ 22, 24News

1

Արցախի Հանրապետության Նախագահ Բակո Սահակյանը մայիսի 22-ին շնորհավորական ուղերձ է հղել Արցախի հերոս, գեներալ-մայոր Արկադի Տեր-Թադեւոսյանին՝ ծննդյան 80-ամյա հոբելյանի կապակցությամբ: Այս մասին հայտնում են Արցախի նախագահի աշխատակազմից:

Ուղերձում ասված է.

«Հարգարժա՛ն Արկադի Հովհաննեսի,

Արցախի ժողովրդի, իշխանությունների եւ անձամբ իմ անունից ի սրտե շնորհավորում եմ Ձեզ հիշարժան հոբելյանի՝ ծննդյան 80-ամյակի կապակցությամբ։

Արցախում, մայր Հայաստանում եւ սփյուռքում չկա մեկը, ով ծանոթ չլինի ձեր անցած փառավոր ուղուն, ձեր բարձր մարդկային որակներին ու սկզբունքայնությանը:

Անգնահատելի է Ձեր ավանդն Արցախյան ազատամարտում եւ մեր փառավոր հաղթանակների կերտման գործում: Այսօր էլ Դուք շարունակում եք ծառայել հայրենիքին, ակտիվ դերակատարություն ունենալ մատաղ սերնդի ռազմահայրենասիրական դաստիարակության գործում:

Հարգելի՛ պարոն գեներալ, թանկագի՛ն Կոմանդոս, մեկ անգամ եւս շնորհավորում եմ Ձեզ նշանակալի տարեդարձի կապակցությամբ եւ մաղթում քաջառողջություն, երջանկություն, մեծագույն հաջողություններ ու ամենայն բարիք Ձեզ, Ձեր ընտանիքին ու հարազատներին»:

 

Տեսանյութեր

Live

Լրահոս