Փաշինյանի հանդեպ գուցե ունեցած անձնական համակրանքով հանդերձ՝ դեսպանի ուղերձը հստակ էր

ԵՐԵՎԱՆ, ՄԱՅԻՍ 22, 24News

Աշոտյան

ԵՄ դեսպան Պյոտր Սվիտալսկին իր հայտարարությունում հիմնական շեշտադրումն արեց Հայաստանի դատաիրավական համակարգի բարեփոխման հարցի վրա: Այս մասին Facebook-ի իր էջում գրել է ՀՀԿ փոխնախագահ Արմեն Աշոտյանը:

Նա, մասնավորապես, գրել է.

«ԵՄ դեսպանի երեկվա հայտարարության մասին

Երեկ տեղեկատվական դաշտը ողողվեց Նիկոլ Փաշինյանի վերջին գորոծողությունները դատապարտող եւ իրենց անհանգստությունն արտահայտող հայտարարություններով, որոնք արել էին տաբեր միջազգային կառույցներ՝ ԵԽԽՎ, Եվրախորհրդարան, ԵԺԿ եւ այլն:

Օրվա վերջ լրատվամիջոցները տարածեցին նաեւ Հայաստանում ԵՄ դեսպան պարոն Սվիտալսկու գնահատականները, որոնք տեղում իշխանական ագիտպրոպը փորձեց դարձնել վերջին օրերին Հայաստանի միջազգային հեղինակությանը Նիկոլ Փաշինյանի պատճառած վնասի սփոփման քարոզչական սպեղանի:

Իհարկե, դեսպանի այդ հայտարարությունը ամենակոշտերից չէր, սակայն իշխանական մակարոնները իրենց ականջներից հեռացած ու դիվանագիտական հաղորդագորւթյունները կարդալ իմացող մարդկանց համար ակնհայտ էր, որ՝

1. ԵՄ դեսպանը հիմնական շեշտադրումն արեց Հայաստանի դատաիրավական համակարգի բարեփոխման հարցի վրա, ինչի անհրաժեշտության մասին երկրորդ կարծիք չի հնչել այս օրերին որ Հայաստանում, ոչ արտերկրում: Դեսպանը ողջունեց միայն վարչապետի ցանկությունը զբաղվելու այդ խնդիրներով եւ ոչ թե դատարանների շրջափակման ապօրինի կոչը:

2. Դիվանագիտորեն խուսափելով հստակ գնահատականներ հնչեցնելուց, դեսպանը միաժամանակ շեշտադրեց, որ Հայաստանում տեղի ունեցող փոփոխությունները պետք է իրականացվեն երկրի Սահմանադրության եւ ստանձնած միջազգային պարտավորությունների շրջանակներում:

3. Դեսպանն այս համատեքստում հատուկ հիշեցրեց Հայաստան-ԵՄ նոր համաձայնագրի կատարման անհրաժեշտության մասին, պարզ ակնարկելով նաեւ, որ փաստացի համաձայնագիրը դեռ մնացել է թղթի վրա եւ կառավարությունը այն կյանքի կոչելու համար լուրջ քայլեր դեռեւս չի նախաձեռնել:

4. Նիկոլ Փաշինյանի հանդեպ գուցե ունեցած անձնական համակրանքով հանդերձ՝ դեսպանի ուղերձային շեշտադրումները հստակ էին եւ գալիս էին լրացնելու միջազգային դերակատարներից մինչ այդ հնչած ավելի կոշտ գնահատականները:

Հ.Գ. Ի դեպ, որքանով տեղյակ եմ, ԵՄ դեսպանի պաշտոնավարման ժամկետը լրանում այս տարի: Վստահ եմ, որ Եվրոպական միությունը լավ է գիտակցում Հայաստան-ԵՄ հարաբերությունների շարունակական ամրապնդման համար բանիմաց, անձնական նախընտրություններ եւ կանխակալ վերաբերմունք չունեցող, ԵՄ օրակարգը զանազան այլ դերակատարների ու հիմնադրամների օրակարգերից տարբերող եւ պրոֆեսիոնալ դեսպանի նշանակման կարեւորությունը»:

Տեսանյութեր

Live

Լրահոս