Աշոտ Ադամյանը 6-րդ անգամ նվաճում է բազկամարտի Եվրոպայի չեմպիոնի տիտղոսը

ԵՐԵՎԱՆ, ՄԱՅԻՍ 22, 24News

Աշոտ Ադամյան

Հունաստանում տեղի ունեցած բազկամարտի Եվրոպայի առաջնությունում Հայաստանը ներկայացրել է Աշոտ Ադամյանը: Նա 60 քաշային կարգում դարձել է չեմպիոն:

Աշոտ Ադամյան

Աշոտ Ադամյանը, որն աշխարհի քառակի չեմպիոն է, 6-րդ անգամ է նվաճում Եվրոպայի չեմպիոնի տիտղոսը:

Աշոտ Ադամյան

Եզրափակիչ փուլում  Ադամյանի մրցակիցը եղել է  Ուկրաինան ներկայացնող աշխարհի և Եվրոպայի չեմպիոն Ալեքսանդր Բալանդինը: