Թմրամիջոց պահելու եւ օգտագործելու կասկածանքով, բերման են ենթարկվել 4 երիտասարդ

ԵՐԵՎԱՆ, ՄԱՅԻՍԻ 22, 24News

1

Մայիսի 21-ին, ժամը 18.40-ին, ոստիկանության Երեւան քաղաքի վարչության եւ Մալաթիայի բաժնի ծառայողները, իրացնելով օպերատիվ տվյալները, Բաշինջաղյան եւ Ջանիբեկյան փողոցների խաչմերուկից, թմրամիջոց պահելու եւ օգտագործելու կասկածանքով, բերման են ենթարկել 4 երիտասարդի:

Ոստիկանությունից հայտնում են, որ անձնական խուզարկությամբ նրանցից մեկի մոտ հայտնաբերվել է ներարկիչ՝ լցված մոտ 0.5 մլ սպիտակավուն հեղուկով՝ նման սուբոտեքս տեսակի թմրամիջոցի եւ բարդ փականով դանակ՝ շեղբի երկարությունը 10 սմ, բռնակը 11 սմ, իսկ մյուսի մոտ՝ 17 սմ ընդհանուր երկարությամբ, շեղբինը 8 սմ երկարությամբ ծալովի դանակ:

Նշանակվել են փորձաքննություններ:

Նախապատրաստվում են նյութեր:

 

Տեսանյութեր

Live

Լրահոս