Իջևանում և Նոյեմբերյանում բարեգործական ծրագրով շուրջ 250 կարիքավոր ընտանիք սնունդ է ստացել

ԵՐԵՎԱՆ, ՄԱՅԻՍԻ 22, 24News

1

 Հայաստանի Հանրապետությունում Արաբական Միացյալ Էմիրությունների դեսպանատան նախաձեռնությամբ և  Խալիֆա բն Զայեդի մարդասիրական կազմակերպության, Էմիրաթական կարմիր մահիկի, Շարժայի բարեգործական միության, ինչպես նաև Զայեդի մարդասիրական և բարեգործական կազմակերպության հետ համագործակցությամբ Տավուշի մարզի Իջևանի և Նոյեմբերյանի տարաշածրջաններում իրականացված բարեգործական ծրագրի արդյունքում շուրջ 250 կարիքավոր ընտանիք ստացել է սնունդ պարունակող արկղեր։

Բարեգործական ծրագրի իրականացմանը ներկա են եղել Տավուշի մարզպետարանի, ինչպես նաև Իջևանի և Նոյեմբերյանի քաղաքապետարանների ներկայացուցիչներ։

«Հանդուրժողականության տարվա» շրջանակներում ԱՄԷ-ն շարունակում է ողջ աշխարհում իրականացնել մարդասիրական օժանդակություն տրամադրելու իր հանձնառությունը՝ այդ թվում և Հայաստանում։

 

Տեսանյութեր

Live

Լրահոս