Բաքվում ոստիկանները կանգնեցնում և ստուգում են Մխիթարյանի մարզաշապիկով երկրպագուներին

ԵՐԵՎԱՆՄԱՅԻՍԻ 4, 24News

1

Համացանցում տեսանյութ է տարածվել, որում երևում է, որ Բաքվի փողոցներում ոստիկանները Հենրիխ Մխիթարյանի մարզաշապիկով երկրպագուներին կանգնեցնում և ստուգում են։

«Արսենալի» ֆուտբոլիստը՝ Հենրիխ Մխիթարյանը, թիմի հետ չի մեկնել Բաքու՝ անվտանգության նկատառումներից ելնելով։ Հայազգի ֆուտբոլիստին Բաքուն ներառել է սև ցուցակում, քանի որ վերջինս բազմիցս այցելել է Արցախ։

Եվրոպա լիգայի 2018-2019 մրցաշրջանի եզրափակիչը կայանալու է վաղը՝ մայիսի 29-ին, Բաքվում: «Արսենալի» մրցակիցը «Չելսին» է:

1