Բաքվում հրաբուխ է ժայթքել

Երևան, սեպտեմբեր 23, 24News

Բաքվի Ղարադաղյան շրջանում ժայթքել է Տորագայ ցեխային հրաբուխը: Այս մասին հայտնում են ադրբեջանական լրատվամիջոցները:

Ըստ աղբյուրի՝ ժայթքումը եղել է երկու անգամ՝ առավոտյան ժամը 08:00-ին և 10:00-ին: Ցեխային հրաբխի շուրջ բնակավայրեր չկան: