Հայաստանն ու ՌԴ-ն հավասար ձայն ունեն ԵԱՏՄ-ում, հավասար կառույց է. Տիգրան Սարգսյան

Մադամ Քլինթոնի թեթև ձեռամբ կնքվեց, թե Եվրասիական տնտեսական միությունը Կրեմլի պրոյեկտն է, որի նպատակը Խորհրդային Միության վերակենդանացումն է, ինչը, բնականաբար, իրականության հետ աղերս չունի: Այս մասին այսօր` հուլիսի 6-ին, Սանկտ-Պետերբուրգի միջազգային տնտեսական համաժողովի բացման ժամանակ հայտարարեց Եվրասիական տնտեսական հանձնաժողովի նախագահ Տիգրան Սարգսյանը: 
«ԵԱՏՄ-ն երիտասարդ միավորում է, որտեղ բոլոր մասնակիցներն ունեն հավասար ձայն: Հայաստանը և Ղրղզստանն ունեն նույն իրավունքները, ինչ Ռուսաստանը, Բելառուսը կամ Ղազախստանը», - նշել է նա ու հավելել, որ տասնյակ պետություններ այսօր ցանկանում են համագործակել ԵԱՏՄ-ի հետ: 
«Խոսքը, մասնավորապես, ազատ առևտրի համաձայնագրերի մասին է, որ մենք ստորագրել և պատրաստվում ենք ստորագրել բազմաթիվ երկրների հետ», - հավելել է Տիգրան Սարգսյանը: 
Սանկտ-Պետերբուրգի միջազգային տնտեսական համաժողովի բացման արարողությանը բացի Տիգրան Սարգսյանից բանախոսում էին ՄԱԿ-ի գլխավոր քարտուղար Անտոնիու Գուտտերեշը, Մոլդովայի նախագահ Իգոր Դոդոնը, ՌԴ փոխվարչապետ Անտոն Սիլուանովը և այլ բարձրաստիճան պաշտոնյաներ:

 

Տեսանյութեր

Live

Լրահոս

Related news