Ընտրությանը մասնակցել է քաղաքացիների 43,65 տոկոսը. ԿԸՀ նախնական տվյալները

ԵՐԵՎԱՆ, ՍԵՊՏԵՄԲԵՐ 23, 24News

Thumbnail

 Ժամը 20-ի դրությամբ Երևանի ավագանու ընտրությանը մասնակցել է 370 323 մարդ՝ ընտրողների է 43,65 տոկոսը։ Այդ մասին հայտնել է Կենտրոնական ընտրական հանձնաժողովը։

Ընտրելու իրավունք ուներ 848 343 քաղաքացի։ Ստորև ներկայացնում ենք ԿԸՀ-ի տվյալներն ըստ վարչական շրջանների։

Աջափնյակ  - 45,64 տոկոս,

Ավան – 46,49 տոկոս,

Արաբկիր – 43,36 տոկոս,

Դավթաշեն – 46,92 տոկոս,

Էրեբունի – 40,38 տոկոս,

Կենտրոն- 42,83 տոկոս,

Մալաթիա-Սեբաստիա  - 42,22 տոկոս,

Նոր Նորք – 44,52 տոկոս,

Նորք Մարաշ – 47,01  տոկոս,

Նուբարաշեն – 45,38 տոկոս,

Շենգավիթ – 44,48 տոկոս,

Քանաքեռ –Զեյթուն 42,81 տոկոս: