Ստամբուլում վրացիների և ռուսների բախում է տեղի ունեցել. կա 1 զոհ

ԵՐԵՎԱՆՀՈՒՆԻՍԻ 17, 24News

.

Ստամբուլի Ֆաթիհ թաղամասում արյունալի միջադեպ է տեղի ունեցել վրացիների և ռուսների մասնակցությամբ։ Այս մասին գրում է էրմենիհաբերը:

Հյուրանոցներից մեկում գումարային հարցերի շուրջ վեճ է բռնկվել վրացի և ռուս խմբավորումների միջև։

Հյուրանոցի ներսում սկիզբ առած վեճը, որի ժամանակ Ռուսաստանի 51-ամյա մի քաղաքացի հրազենային վնասվածք է ստացել, շարունակություն է գտել նաև փողոցում։ Վրացիները հրազենով կրակ բացելուց հետո դուրս են եկել հյուրանոցից և փախչելու փորձ կատարել։ Սակայն ռուսները հետապնդել են նրանց փողոցում և Վրաստանի քաղաքացի 56-ամյա Պախա Թենգիզիի ուղղությամբ հրազենային կրակ են արձակել։

Գլխից վիրավորված Վրաստանի քաղաքացուն տեղափոխել են հիվանդանոց, սակայն նրա կյանքը փրկել չի հաջողվել։

 

Տեսանյութեր

Live

Լրահոս