Unibank

Unibank Mobile

Բա դուք և ձեր Փաշինյանն ու՞ր էիք, երբ Բոլթոնը միջամտում էր ՀՀ ներքին գործերին. Շարմազանով

ԵՐԵՎԱՆՀՈՒՆԻՍԻ 17, 24News

.

ՀՀԿ խոսնակ Էդուարդ Շարմազանովը ֆեյսբուքյան իր էջում գրում է.

«Բա դուք և ձեր Փաշինյանն ո՞ւր էիք, երբ Բոլթոնը միջամտում էր ՀՀ ներքին գործերին

Իշխանական պատգամավորներից մեկը այսօր հայտնել է, որ Ռուսաստանի դեսպանը հրավիրվել է Հայաստանի ԱԳՆ զրույցի մեր երկրի ներքին գործերին չմիջամտելու համատեքստում:
Մեկը չկա՞ ասի՝ այ ընկեր, բա դուք և ձեր հանճարեղ շեֆն ո՞ւր էիք, երբ Բոլթոնը ուղիղ միջամտեց ՀՀ ներքին գործերին և կոչ արեց հայ ժողովրդին հրաժարվել պատմական կաղապարներից…

Եթե այդքան մտահոգվել եք Կոպիրկին-Քոչարյան հանդիպումից, ավելի մտահոգեմ ձեզ:

Մեր ՀՀԿ ներկայացուցիչների հետ էլ դեսպանը մի քանի հանդիպումներ է ունեցել և՛ ՌԴ դեսպանատանը և՛ ՀՀԿ գրասենյակում: Հանդիպումներ եղել են նաև ՀՀԿ նախագահի հետ: Հետո՞… Պետության կառավարումն ու միջպետական հարաբերությունները մի խառնեք ձեր ներկուսակցական ու ներխմբային հարաբերությունների հետ:

Հ.Գ.
Նյարդայնանալու և շփոթվելու փոխարեն Նիկոլն ու իր թիմակիցները լավ կանեն յուրացնեն պաշտոնական և խորհրդարանական դիվանագիտության ալֆան և օմեգան»:

Տեսանյութեր

Live

Լրահոս