Ոստիկանի կողմից անչափահասին ծեծելու գործն ընթացք է ստացել. «Փաստ»

ԵՐԵՎԱՆՀՈՒՆԻՍԻ 20, 24News

1

«Փաստ» թերթը գրում է. ««Փաստ» օրաթերթին դիմել էին Նոյեմբերյանի մի քանի բնակիչներ՝ տեղեկացնելով, որ օրերս իրենց քաղաքում ճանապարհային ոստիկանության աշխատակիցը հետապնդել և ծեծի է ենթարկել մի քաղաքացու՝ հասցնելով նրան մարմնական վնասվածքներ: Խոսքը 15-ամյա մի տղայի մասին է:

Ընդունելով հանդերձ, որ 15-ամյա անչափահասն իրավունք չուներ լինել մեքենայի ղեկին, այդուհանդերձ, հարց է առաջանում՝ արդյոք այդ իրավախախտումը պատճառ կարո՞ղ էր լինել, որպեսզի ոստիկանն իրեն թույլ տար՝ նրան մարմնական վնասվածքներ հասցնել:

«Փաստը» դիմեց ՀՀ ոստիկանությանը՝ տեղեկանալու, թե ինչ ընթացք է ստացել այս գործը: Ի պատասխան մեր հարցման՝ ոստիկանության հասարակայնության հետ կապի և լրատվության վարչությունից տեղեկացրեցին. «Ոստիկանության պետի կողմից նշանակված ծառայողական քննություն կա, իսկ վնասվածք հասցնելու փաստով ստեղծված նյութերն այս պահին ուղարկվել են դատախազություն՝ ընդդատության հարցը լուծելու համար»»:

 

Տեսանյութեր

Live

Լրահոս

Related news