ԵՐԵՎԱՆ, ՀՈՒՆԻՍԻ 20, 24News
Ազգային ժողովում 2018-ի բյուջեի կատարողական քննարկման ժամանակ ՀՀ վարչապետ Նիկոլ Փաշինյանը հայտարարեց, որ շուտով Թեղուտի հանքավայրը կսկսի շահագործումը։
«Ուրախ եմ հայտնել, որ Թեղուտում նորից սկսել են աշխատանքները, այնտեղ մի քանի հարյուր մարդ նորից ընդունվել է աշխատանքի, ինչպես խոստացել էինք և հույս ունեմ, որ այնտեղ ամեն ինչ լավ կլինի», - հայտարարեց վարչապետ Նիկոլ Փաշինյանը։
Նշենք, որ Թեղուտի հանքավայրը փակվել էր հունվարին։
Անդրադառնալով կապիտալ ծախսերին՝ Փաշինյանն ասաց. «Հայաստանում չկան այնպիսի ընկերություններ, որոնք կարողանան իրականացնել, իրոք, մասշտաբային կապիտալ ծախսեր, այս խնդիրը մենք պետք է ընդունենք։ Առաջիկայում հույս ունենանք՝ այդ ընկերությունները կհայտնվեն։ Եթե չհայտնվեն, կառավարությունը պետք է մտածի՝ գուցե այլ մոդելով պետք է իրականացվեն կապիտալ ծախսերը»։