Վերջին օրերի ընթացքում ՊԲ դիրքապահների կողմից ոչ մի կրակոց չի արձակվել․ ԱՀ ՊՆ-ի հերքումը

ԵՐԵՎԱՆ, ՀՈՒՆԻՍԻ 21, 24News

1

Արցախի Հանրապետության պաշտպանության նախարարությունը հերքում է ադրբեջանական զանգվածային լրատվության միջոցների տարածած լուրը, թե իբր հունիսի 20-ին և լույս 21-ի գիշերը հայկական առաջապահ ստորաբաժանումները նռնականետերի կիրառմամբ խախտել են հրադադարի պահպանման ռեժիմը: 

Այդ առիթով Արցախի պաշտպանության նախարարությունը հետևյալ հայտարարությունն է տարածել․ 

«Ադրբեջանական զանգվածային լրատվության միջոցների տարածած հաղորդագրությունն առ այն, թե իբր հունիսի 20-ին և լույս 21-ի գիշերը հայկական առաջապահ ստորաբաժանումները նռնականետերի կիրառմամբ խախտել են հրադադարի պահպանման ռեժիմը, հերթական ապատեղեկատվություն է:

Ավելին՝ Արցախի Հանրապետության պաշտպանության նախարարությունը հայտարարում է, որ վերջին օրերի ընթացքում ՊԲ դիրքապահ ստորաբաժանումների կողմից ոչ մի կրակոց չի արձակվել»։