9-րդ զանգվածում մարդատար ավտոբուսը գլխիվայր հայտնվել է ձորում

ԵՐԵՎԱՆՀՈՒԼԻՍԻ 06, 24News

1

Հուլիսի 6-ին արտակարգ դեպք է տեղի ունեցել Երևանում։ Ժամը 12։30-ի սահմաններում Նոր Նորք վարչական շրջանի 9-րդ զանգվածում, Վիլնյուսի փողոցում, դեռևս անհայտ պայմաններում, թիվ 63 երթուղուն պատկանող, սակայն չշահագործվող ավտոբուսը նորգման համար փորված փոսի վրա կայանված վիճակում առաջ է ընթացել և գլխիվայր հայտնվել ձորում։

Ինչպես հայտնում է shamshyan.com-ը, ըստ նախնական տեղեկությունների՝ տուժածներ չկան։

Փաստի առթիվ Երևանի ճանապարհային ոստիկանությունում նյութեր են նախապատրաստվում։

Դեպքի վայրի հարևանությմաբ ապրող բազմաբնակարանային մի քանի շենքերի բնակիչները աղբյուրին հայտնել են հետևյալը․ «Հրաշք ա, որ մարդ չի տուժել։ Ավտոբուսն էլ վերանորոգելիս են եղել, նույնիսկ շարժիչը վրան չի եղել։ Բայց էս տարածքը լրիվ դառել է խոզանոց, ավտոբուսների գերեզման է դարձել։ Մեռանք՝ Երևանի քաղաքապետարան ու Նոր Նորքի թաղապետարան ահազագնելով, որ էս ժեշտերը հեռացնեն էս տարածքից, բարեկարգեն, իսկ դիսպեչերական կետում էլ վարորդների համար սանհանգույց սարքեն»։