Ահազանգ՝ իրավապահներին․ չեխ աղջկա՝ Էվայի և այլոց բռնաբարությունները պետք է ուսումնասիրել

ԵՐԵՎԱՆ, ՀՈՒԼԻՍԻ 7, 24News

«Բռնության անգամ մեկ դեպքն այնքան շատ է ու ճչացող որևէ հասարակության համար,  որ դրա մասին չխոսել չի կարելի»,- 24TV-ի «Հարցազրույց» հաղորդման եթերում ասել է իրավապաշտպան Վարդան Հարությունյանը՝ անդրադառնալով օրերս համացանցում տարածված չեխ աղջկա` Էվայի մասին պատմությանն ու դրան հաջորդած ալիքին։

«Եթե նման նյութ է դրվում հրապարակային քննարկման, նշանակում է իրավապահ մարմինները պետք է զբաղվեն այդ խնդրով։ Պետք է ուսումնասիրել, թե որքանով են դրանք համապատասխանում իրականությանը։ Եթե անգամ մեկ դեպք կա, իսկ մեզանում նման դեպքեր եղել են, պետք է դրան վերաբերվել այն լրջությամբ, ինչպես կվերաբերվեինք, եթե լիներ հազարը»,- ասել է իրավապաշտպանը։

Շարունակությունը՝ տեսայութում։