Գաբունիան ինձ համար այլևս լրագրող չէ. ոչ ոք իրավունք չունի մեկ ուրիշին վիրավորելու․ Պոզներ

ԵՐԵՎԱՆ, ՀՈՒLԻՍԻ 10, 24News

վՊոզներ

Վլադիմիր Պոզները անդրաարձել է վրացական «Ռուսթավի 2» ալիքի վրացի հաղորդավարի ստեղծած սկանդալին։

«Ցանկացած երկրում, համենայնդեպս՝ ինձ ծանոթ, լրագրողը, որն իրեն թույլ կտար այն, ինչ թույլ տվեց պարոն Գաբունիան, կհեռացվեր և հազիվ թե կարողանար այդ մասնագիտությամբ աշխատանք գտնել»,- ասել է Պոզները և հավելել, որ ամեն մարդ իր կարծիքը հայտնելու իրավունք ունի, սակայն ոչ ոք իրավունք չունի մեկ ուրիշին վիրավորելու և օգտագործելու անվայելուչ բառապաշար․ խոսքը վերաբերում է հատկապես լրագրողներին:

«Պարոն Գաբունիան անձամբ ինձ համար այլևս լրագրող չէ՝ ոչ թե հակառուսական դիրքորոշման պատճառով, որի իրավունքն ունի, այլ լրագրության սկզբունքների խախտման»,- ասել է Պոզները:

Պոզները նաև նշել է, որ Վրաստանում հիմա ձայների համար պայքար է, որում կարող է հաղթել նա, ով ավելի հմտորեն կխաղարկի ռուսատյացության քարտը։

 

Տեսանյութեր

Live

Լրահոս

Related news