Unibank

Unibank Mobile

Հրդեհ՝ Երևանում. հեղուկ գազ տանող «Զիլ»-ից գազալցակայանին միացված պոմպի հատվածն այրվել է

ԵՐԵՎԱՆ, ՀՈՒLԻՍԻ 12, 24News

գազ

Հուլիսի 11-ին` ժամը 15:38-ին, «911» ծառայությանը տեղեկություն է հաղորդվել, որ Երևանի Գրիբոյեդովի փողոցում այրվում է հեղուկ գազ տեղափոխող ավտոմեքենա:

Դեպքի վայր է մեկնել ԱԻՆ ՓԾ հրշեջ-փրկարարական ջոկատից մեկ մարտական հաշվարկ:

Պարզվել է, որ Ադոնցի փողոցի թիվ 21/1 հասցեում գտնվող գազալցակայանի ետնամասում այրվում է հեղուկ գազ տեղափոխող «Զիլ» մակնիշի ավտոմեքենայից գազալցակայանին միացված պոմպի հատվածը:

Հրդեհը մեկուսացվել է ժամը 16:00-ին, մարվել` 16:58-ին:

Տեսանյութեր

Live

Լրահոս