«Դա ցինիկ սուտ է». Թերեզա Մեյը՝ Պուտինի՝ լիբերալիզմի հնացած լինելու հայտարարության մասին

ԵՐԵՎԱՆ, ՀՈՒLԻՍԻ 18, 24News

Պուտին

Միջազգային հարաբերությունների թագավորական ինստիտուտի ելույթի ժամանակ Մեծ Բրիտանիայի վարչապետ Թերեզա Մեյը հակադարձել է ՌԴ նախագահ Վլադիմիր Պուտինի՝ հնացած լիբերալ գաղափարի մասին հայտարարութանը, ըստ որի՝  ժամանակակից լիբերալիզմը «վերջնականապես սպառել է իրեն», իսկ լիբերալ գաղափարը հնացած է: 

«Դա ցինիկ սուտ է։ Համեմատելով լիբերալ ժողովրդավարությունների` ինչպիսիք են Բրիտանիան, Ֆրանսիան և Գերմանիան, կյանքի որակն ու տնտեսական հաջողությունները Ռուսաստանի հետ՝ որևէ մեկը չի եզրակացնի, որ մեր համակարգը հնացած է»,-հայտարարել է Մեյը և նշել, որ լիբերալ արժեքները պահպանելու համար պոպուլիստական խոստումներ տալու փոխարեն անհրաժեշտ է անդրադառնալ մարդկանց խնդիրներին և դրանց լուծում տալ:

Ավելի վաղ Մեծ Բրիտանիայի նախկին արտգործնախարար Բորիս Ջոնսոնն առաջարկել էր իրականացնել բրեքզիթ և այդ կերպ Պուտինի ապացուցել լիբերալիզմի կենսունակությունը:

Տեսանյութեր

Live

Լրահոս