Վանում փախստականներ տեղափոխող ավտոբուս է կողաշրջվել․ կան զոհեր

ԵՐԵՎԱՆ, ՀՈՒLԻՍԻ 18, 24News

.

Թուրքիայի Վան քաղաքում վթարի է ենթարկվել միկրոավտոբուս, որը տեղափոխում էր ապօրինի ներգաղթյալի կարգավիճակում գտնվող փախստականների խումբ։ Վթարի հետևանքով 15 մարդ է զոհվել։ Միկրոավտոբուսում եղել է 27 ուղևոր։ Այս մասին գրում է Էրմենիհաբերը:

Թուրքական աղբյուրը նշում է, որ վարորդը կորցրել է ղեկի կառավարումը, ինչի հետևանքով տեղի է ունեցել վթարը։ Զոհերի մեջ կան տարբեր ազգությունների կանայք և երեխաներ։ Այժմ աշխատանքներ են իրականացվում զոհվածների ինքնությունը պարզելու համար։

Նշենք, որ Եվրահանձնաժողովը վերջերս որոշում է ընդունել Թուրքիային տրամադրել 1․4 մլրդ եվրո գումար փախստականների կարիքները հոգալու համար։ Որոշման մեջ նշվում է, որ ամենաշատ փախստականներ ընդունած երկիրը Թուրքիան է ու այդ հանգամանքով է պայմանավորված նման օգնության տրամադրումը։  

Տեսանյութեր

Live

Լրահոս