Մհեր Մարգարյանն ընտրվել է ՄԱԿ-ի ԷԿՕՍՕՍ փոխնախագահ՝ արևելաեվրոպական խմբից

ԵՐԵՎԱՆՀՈՒԼԻՍԻ 26, 24News

1

ՄԱԿ-ում Հայաստանի մշտական ներկայացուցիչ Մհեր Մարգարյանն ընտրվել է ՄԱԿ-ի տնտեսական եւ սոցիալական  խորհրդի (ԷԿՕՍՕՍ) փոխնախագահ արեւելաեվրոպական խմբից, տեղեկացնում է Xinhua-ն։

Համաձայն աղբյուրի՝ հուլիսի 25-ին ԷԿՕՍՕՍ-ն ընտրել է նախագահ եւ երեք փոխնախագահ՝ 2020 թվականի նստաշրջանի համար։

2020 թվականին տնտեսական եւ սոցիալական խորհրդի (ԷԿՕՍՕՍ) նախագահ կդառնա ՄԱԿ-ում Նորվեգիայի մշտական ներկայացուցիչ Մոնա Յուուլը։

Նշենք, որ ՄԱԿ տնտեսական եւ սոցիալական խորհուրդը բաղկացած է 54 պետությունից։