Մինչև +40 աստիճան․ Արարատյան դաշտի և Երևանի շոգը չի նահանջելու նաև այս շաբաթ․ Սուրենյան

ԵՐԵՎԱՆ, ՕԳՈՍՏՈՍԻ 19, 24News

1

Արարատյան դաշտի և Երևանի շոգը չի նահանջելու նաև այս շաբաթվա ընթացքում։

Այս մասին ֆեյսբուքյան իր էջում գրել է ԱԻՆ Հիդրոմետ ծառայության օդերևութաբանական կենտրոնի պետ Գագիկ Սուրենյանը․

«Գրեթե ողջ շաբաթ, ցերեկային ժամերին օդի ջերմաստիճանը կտատանվի +38․․․+39, առանձին հատվածներում մինչև +40 աստիճանի սահմաններում»,-գրել է Սուրենյանը։