Վերաքննիչը մերժեց Արմեն Գևորգյանի գույքի վրա դրված կալանքի հարցով դատախազության բողոքը

ԵՐԵՎԱՆ, ՕԳՈՍՏՈՍԻ 19, 24News

1

Քիչ առաջ ՀՀ վերաքննիչ քրեական դատարանը՝ դատավոր Կարեն Մարդանյանի նախագահությամբ, որոշում կայացրեց մերժել ՀՀ նախկին փոխվարչապետ Արմեն Գեւորգյանի գույքի վրա դրված կալանքի հարցով դատախազության բողոքը՝ անփոփոխ թողնելով առաջին ատյանի դատարանի որոշումը։

Հիշեցնենք, որ 1-ին ատյանի դատարանի դատավոր Ռոբերտ Պապոյանը, քննելով Արմեն Գևորգյանի գույքի վրա կալանք դնելու որոշման դեմ նրա պաշտպան Էրիկ Ալեքսանյանի ներկայացրած բողոքը, որոշում էր կայացրել մասնակի բավարարել այն՝ արձանագրելով Արմեն Գևորգյանի իրավունքների խախտման փաստը։ Սակայն դատարանը վարույթն իրականացնող մարմնին չէր պարտավորեցրել վերացնել այդ խախտումը, քանի որ դատական ակտերի հրապարակման պահին ՀՔԾ-ն այլևս վարույթն իրականացնող մարմինը չէր և Գևորգյանի վերաբերյալ գործն ուղարկվել էր դատարան: Դատախազությունը սակայն համարում է, որ Արմեն Գևորգյանի գույքի վրա կալանք դնելու քննիչի որոշումն օրինական է, ուստի բողոքարկել էր առաջին ատյանի դատարանի որոշումը։

 

Տեսանյութեր

Live

Լրահոս

Related news