Երևանի փոխքաղաքապետը՝ Գյումրիի քաղաքապետի իշխանական թեկնածուն. «Ժամանակ»

ԵՐԵՎԱՆՕԳՈՍՏՈՍԻ 22, 24News

1

«Ժամանակ» թերթը գրում է. «Երևանի փոխքաղաքապետ Տիգրան Վիրաբյանը պատրաստվում է առաջադրվել հաջորդ տարի կայանալիք Գյումրիի քաղաքապետի ընտրություններին որպես իշխանության թեկնածու: Վիրաբյանը Երևանի փոխքաղաքապետ է ընտրվել անցյալ տարվա հոկտեմբերին, իսկ մինչ այդ նշանակումը Գյումրիի Վարդան Աճեմյանի դրամատիկական թատրոնի տնօրենն էր:

Երևանի քաղաքապետ Հայկ Մարությանը նրա մեջ գնահատել էր կազմակերպչական ընդունակությունները, թեև Վիրաբյանի գործունեությունը ոչ միանշանակ գնահատականի է արժանացել»:

Առավել մանրամասն՝ թերթի այսօրվա համարում: