Վանաձորում անձնական խուզարկությամբ տաբատի գոտկատեղից հայտնաբերել են ատրճանակ

ԵՐԵՎԱՆ, ՕԳՈՍՏՈՍԻ 23, 24News

Ոստիկանությունը շարունակում է բնակչության մոտ ապօրինի պահվող զենք-զինամթերքի հայտնաբերմանն ուղղված միջոցառումները:

Օպերատիվ-կանխարգելիչ միջոցառման շրջանակներում օգոստոսի 21-ին, ժամը 16.30-ի սահմաններում, ոստիկանության ՊՊԾ գնդի ծառայողները, զենք-զինամթերք պահելու եւ կրելու կասկածանքով, Վանաձորի Զորավար Անդրանիկի փողոցից ոստիկանության Բազումի բաժին բերման ենթարկեցին Վանաձորի Ավետիսյան փողոցի 19-ամյա մի բնակչի:

Նրա անձնական խուզարկությամբ տաբատի գոտկատեղից հայտնաբերվեց ատրճանակ:

Նշանակվել է դատաձգաբանական փորձաքննություն:

Փաստի առթիվ նախապատրաստվում են նյութեր: