ԵՐԵՎԱՆ, ՕԳՈՍՏՈՍԻ 24, 24News
«Շուրջ 2 ամիս ընթացող հանրակրթական դպրոցների տնօրենների հավաստագրման քննություններն ավարտվել են: Դասընթացներն ավարտած հավակնորդներն ամեն տարի մի քանի անգամ հնարավորություն են ունենում մասնակցելու այդ քննություններին, որ կարողանան մասնակցել տնօրենների թափուր տեղերի համար մրցույթներին:
Այս տարի հավաստագրերի համար քննությունները մեկ անգամ են կազմակերպվել և հետաքրքիր ընթացք են ունեցել՝ բոլոր քննություններին անխտիր մասնակցել են կրթության փոխնախարար Լուսինե Առաքելյանը և ԿԳԱՄ նախարարի խորհրդական Գոհար Մամիկոնյանը:
Նախկինում նախարարության ղեկավար կազմը չէր մասնակցում քննություններին, դրանք շարքային միջոցառում էին համարվում: Մենք կփորձենք առաջիկայում պարզել, թե ովքեր են հավաստագիր ստացել այս տարի»,-գրում է թերթը:
Նյութն ամբողջությամբ կարդացեք թերթի այսօրվա համարում: