Փաշինյանը պետք է մաքրի ԱԳՆ-ն նախկին արատներից. Արման Նավասարդյան

ԵՐԵՎԱՆ, ՕԳՈՍՏՈՍԻ 29, 24News

«Պետք է արդարության համար նշեմ, որ բավականին փոփոխություններ կան մեր դիվանագիտական կորպուսում, հատկապես արևելյան երկրներում, երիտասարդներ են, որը շատ լավ է, ողջունելի է, բայց դեռ այն չէ, ԱԳՆ-ում հեղաշրջում է պետք»,- այս մասին 24TV-ի եթերում ասել է արտակարգ և լիազոր դեսպան Արման Նավասարդյանը։

Դիվանագետի խոսքով ողջ արտաքին դոկտրինը այս տարիների ընթացքում կառուցել ենք երեք խնդիրների շուրջ, Արցախյան հարց, Ցեղասպանություն և հայ-թուրքական հարաբերություններ, իսկ սա սխալ է մոտեցում է, դիվանագիտությունը պետք է մտնի մեր կյանքի և  պետության կառավարման բոլոր ոլորտներ, մենք պետք է աշխարհի հետ հարաբերվենք նաև մեր մշակութային դիվանագիտությամբ, իսկ մենք փոխարենը ի՞նչ ենք անում, վերցնում և փակում ենք համապատասխան կառույցը։

Բանախոսն անդրադարձել է նաև արտաքին քաղաքական մի շարք կարևոր առանջնահերթյունների ևս։

Մանրամասները՝ տեսանյութում։