Unibank

Unibank Mobile

ՊՆ-ի հաշվեկշռից ԱԱԾ-ին նոր տարածք տրամադրվեց. շենքը Նոր Նորքում է

ԵՐԵՎԱՆՍԵՊՏԵՄԲԵՐԻ 12, 24News

ԱԱԾ

ՀՀ կառավարությունը՝ սեպտեմբերի 12-ի նիստում որոշում կայացրեց ՀՀ պաշտպանության նախարարությանն ամրացված՝ Երևանի Նոր Նորք վարչական շրջանի Թևոսյան փողոց 28 հասցեում գտնվող, 408 146 000 դրամ հաշվեկշռային արժեքով, 4309,1 քմ մակերեսով պետական սեփականություն հանդիսացող վարչական շենքը, 1621,6 քմ օժանդակ շինությունները, 617,4 գծամետր պարիսպը եւ դրանց զբաղեցրած 2,17585 հեկտար մակերեսով հողամասը հետ վերցնել եւ ամրացնել ՀՀ ԱԱԾ-ին:

Նույն որոշման երկրորդ կետով սահմանվել է, որ ԱԱԾ-ին ամրացված` Երևանի Կենտրոն վարչական շրջանի Այգեստան 9-րդ փողոց 4ա հասցեում գտնվող, 231.290.488 դրամ հաշվեկշռային արժեքով, 1862,4 քառ. մետր մակերեսով պետական սեփականություն հանդիսացող վարչական շենքը եւ դրա զբաղեցրած 0,1727,4 հեկտար մակերեսով հողամասը հետ վերցնել եւ ամրացնելՀՀ ՊՆ-ին:

Որոշման հիմնավորման մեջ ասվում է, որ այն պայմանավորված է ԱԱԾ շենքային պայմանները բարելավելու հանգամանքով:

Մասնավորապես ԱԱԾ գիտաուսումնական կենտրոնը տեղակայված է Այգեստան 9-րդ փողոց 4ա հասցեում գտնվող շենքում: Նշված շենքի օգտակար մակերեսը (շուրջ 2000քմ) չի բավականացնում համապատասխան գործառույթներն իրականացնելու համար:

Տեսանյութեր

Live

Լրահոս