Եվրամիությունը երկարացրել է Ռուսաստանի դեմ անհատական պատժամիջոցների ռեժիմը

ԵՐԵՎԱՆ, ՍԵՊՏԵՄԲԵՐ 12, 24News

ա

Եվրամիությունը երկարացրել է Ռուսաստանի դեմ անհատական պատժամիջոցների ռեժիմը: Այս մասին տեղեկացրել է ԵՄ Խորհրդի կայքը, փոխանցում է ՌԲԿ-ն:

Ռուսաստանում եւ Ուկրաինայում 170 ֆիզիկական եւ 44 իրավաբանական անձանց դեմ սահմանափակող միջոցառումները երկարացված են մինչեւ 2020 թվականի մարտի 15-ը: Բրյուսելը նրանց մեղադրում է Ուկրաինայի տարածքային ամբողջականության եւ ինքնիշխանության սասանման մեջ:

Եվրամիության Խորհուրդը հունիսին Ռուսաստանի դեմ տնտեսական պատժամիջոցները երկարացրել էր մինչեւ 2020 թվականի հունվարի 31-ը: Սահմանափակումներն ուղղված են ֆինանսական, էներգետիկ եւ պաշտպանական հատվածներին: ԵՄ այս որոշումը ՌԴ ԱԳՆ-ն անվանել է ոչ կառուցողական խաղեր: