Վալերիյ Օսիպյանը նշանակվել է ՀՀ վարչապետի գլխավոր խորհրդական

ԵՐԵՎԱՆ, ՍԵՊՏԵՄԲԵՐԻ 18, 24News

քաղաքական

Հայաստանի Հանրապետության վարչապետ Նիկոլ Փաշինյանի որոշմամբ Վալերիյ Օսիպյանը նշանակվել է ՀՀ վարչապետի գլխավոր խորհրդական: Այս մասին տեղեկացնում է ՀՀ կառավարության e-gov.am կայքը: 

«Ղեկավարվելով «Հանրային ծառայության մասին» Հայաստանի Հանրապետության օրենքի 9-րդ հոդվածի 10-րդ մասով՝ Վալերիյ Օսիպյանին նշանակել վարչապետի գլխավոր խորհրդական»,- ասված է ՀՀ վարչապետի որոշման մեջ:

Գեներալ-մայոր Վալերիյ Օսիպյանը ոստիկանապետ էր նշանակվել Հայաստանում տեղի ունեցած քաղաքական փոփոխություններից անմիջապես հետո՝ 2018 թ.-ի մայիսի 10-ին։ Մինչև ուժային կառույցի ղեկավար նշանակվելը՝ նա զբաղեցնում էր ոստիկանության Երևան քաղաքի վարչության պետի տեղակալի պաշտոնը։