Վերահսկվում է երկրում հակաանասնահամաճարակային միջոցառումների կատարման ընթացքը. ՍԱՏՄ

ԵՐԵՎԱՆ, ՍԵՊՏԵՄԲԵՐԻ 19, 24News

բակո

Երկրում կայուն անասնահամաճարակային իրավիճակ ապահովելու նպատակով ՀՀ ԿԵ սննդամթերքի անվտանգության տեսչական մարմնի մասնագետները հանրապետության մարզերում իրականացնում են վերահսկողություն «Գյուղատնտեսական կենդանիների պատվաստում» ծրագրի շրջանակներում անցկացվող հակաանասնահամաճարակային միջոցառումների կատարման նկատմամբ:

Այս մասին հայտնում են ՍԱՏՄ տեղեկատվության և հասարակայնության հետ կապերի բաժնից:

Նրանք զրուցել են գյուղատնտեսական կենդանիներ ունեցող տնտեսությունների ներկայացուցիչների հետ, լսել պատվերի շրջանակներում իրականացվող միջոցառումների կատարման ընթացքի մասին նրանց կարծիքներն ու մտահոգությունները, հանդիպել են համայնքը սպասարկող անասնաբույժների հետ: Աշխատանքները շարունակվում են: