Լիբանանը ՀՀ-ի հետ կկիսի իսրայելական դրոնների ոչնչացման փորձը․ Լիբանանի ՊՆ

ԵՐԵՎԱՆ, ՍԵՊՏԵՄԲԵՐ 20, 24News

saab

Լիբանանը ՀՀ-ի հետ կկիսի իսրայելական դրոնների ոչնչացման փորձը։ Երեւանում՝ ճեպազրույցի ժամանակ,  այս մասին տեղեկացրեց Լիբանանի պաշտպանության նախարար Էլիաս Բու Սաաբը։

Նախարարը հիշեցրել է, որ Լիբանանը լարված հարաբերություններ ունի Իսրայելի հետ, որը պարբերաբար դրոններ է օգտագործում։ Վերջերս Իսրայելի արձակած երկու դրոն քիչ էր մնացել Բեյրութ հասնեին։

«Դուք եւս նման սպառնալիքներ ունեք։ Ձեր սահմանները նույնպես խախտում են կամ սպառնում խախտել դրոնները։ Կօգնենք մեկմեկու հաղթահարել այդ մարտահրավերները»,- նշել է նախարարը։