Մենք Կանաչների կուսակցությունը չենք․ ԼՀԿ պատգամավորը՝ Ամուլսարի հանքի դեմ շարժման մասին

ԵՐԵՎԱՆ, ՍԵՊՏԵՄԲԵՐԻ 20, 24News

1

«Մենք կանաչների կուսակցությունը չենք և չենք փորձելու Ամուլսարի շարժումից քաղաքական դիվիդենտներ շահել. Սամսոնյան Խմբակցության անդամների և վարչապետի խոսքերից հանգում են այն կարծիքի, որ արդեն այդ որոշումը կա։ Հարց է, թե այդ որոշումն ինչպես կառուցել ժողովրդին և ինչպես բացատրել ժողովրդին, որ ճանապարհները պետք է բացվեն»,- անդրադառնալով Ամուլսարի հանքը շահագործելու խնդրին՝ լրագրողների հետ զրույցում ասաց «Լուսավոր Հայաստան» խմբակցության պատգամավոր Անի Սամսոնյանը։

Նրա խոսքով՝ ջերմուկցիները պայքարում են իրենց կյանքի և առողջության համար և նրանց այս պահին իրավական որևէ փաստարկ կամ հակափաստարկ ընդհանրապես չի հետաքրքրում․

.«Մենք երբևէ չենք փորձելու այս շարժումից քաղել քաղաքական դիվիդենտներ, բայց միևնույն ժամանակ նշել ենք, որ որպես ընդդիմադիր ուժ մեզ համար շատ կարևոր է, որ հաշվի առնվի քաղաքացիների կարծիքը»,- ասաց «Լուսավոր Հայաստան» խմբակցության պատգամավորը։

 

Տեսանյութեր

Live

Լրահոս

Related news