Թուրքիան Հայաստանին սահմանակից նահանգներում ռազմական գործողություններ է սկսել

ԵՐԵՎԱՆ, ՍԵՊՏԵՄԲԵՐԻ 26, 24News

1

Թուրքիայի ներքին գործերի նախարարությունը հայտնել է, որ երկրի զինված ուժերը նոր «Kıran-4».գործողություն են սկսել «Քրդստանի բանվորական կուսակցություն» (ՔԲԿ-PKK) զինյալների դեմ։ Այս մասին գրում է ermenihaber-ը:

Ռազմական գործողություններն ընթանում են Հայաստանին սահմանակից Կարս, Իգդիր,  Աղրը նահանգներում։ Գործողությունը մեկնարկել է սեպտեմբերի 25-ին։   Ընդհանուր գործողությանը մասնակցում է 1200 հոգանոց անձնակազմ։ Ներգրավված են ժանդարմերիայի և այլ ուժային կառույցներ։