Բազմամարտիկ Արթուր Դավթյանը նվաճել է «Տոկիո-2020»-ի ուղեգիր

ԵՐԵՎԱՆ, ՀՈԿՏԵՄԲԵՐ 8, 24News

Արթուր Դավթյան, բազմամարտիկ

Գերմանիայի Շտուտգարտ քաղաքում շարունակվող մարմնամարզության աշխարհի առաջնությունում բազմամարտիկ Արթուր Դավթյանը նվաճել է «Տոկիո-2020»-ի ուղեգիր։

Բազմամարտում անհատական ուղեգրեր են ստացել 12 մարմնամարզիկ։ Դավթյանն այդ ցանկում 9-րդն է։

Հիշեցնենք, որ հավաքականի մյուս անդամը՝ Արթուր Թովմասյանը, օղակների վարժությունում վաստակել է 14,566 միավոր և 8-րդ տեղով որակավորվել է եզրափակչին։ Եզրափակիչը կկայանա հոկտեմբերի 12-ին։