Շատ հպարտ եմ այստեղ բերել իմ երեխաներին և քրոջս. սա ամեն ինչ է մեզ համար․ Քարդաշյան

ԵՐԵՎԱՆ, ՀՈԿՏԵՄԲԵՐԻ 8, 24News

«Շատ ոգեշնչված էի, երբ ժամանեցի այստեղ և տեսա, որ բազմաթիվ նոր գաղափարներ կան Հայաստանում։ Ես շատ հպարտ եմ՝ այստեղ բերելով իմ երեխաներին և իմ քրոջը, որը երբևիցե այստեղ չէր եղել, սա ամեն ինչ է մեզ համար»,- «WCIT» ՏՏ համաժողովի ընթացքում ասաց ամերիկահայ հեռուստաաստղ Քիմ Քարդաշյանը։ 

Քարդաշյանն ուղերձ հղեց բոլոր կանանց՝ նշելով, որ շատ կարևոր է կարիերայի ստեղծման ճանապարհին հասկանալ, թե ուր ես գնում և ինչպես ես գնում։
 
Խոսելով սոցիալական ցանցերում միլիոնավոր հետևորդներ ունենալու մասին՝ Քարդաշյանն ասաց, որ լավ է, երբ սոցիալական էջն օգտագործվում է բիզնես ունենալու նպատակով և կարևոր է հետևել, թե ուր են գնում աշխատանքները, որքան է հետևորդների քանակը, բայց անձնական նկարների և հրապարակումների հավանումների համար անհանգստանալն անառողջ մոտեցում է։ 

«Ես պարզապես առաջ եմ ընթանում, կշռադատում եմ՝ որ գործիքն է աշխատում, որը չի աշխատում, և կրկին գնում եմ առաջ։ Իհարկե, լավ է, երբ տեսնում ես, թե ինչ կա շուկայում, բայց երբեմն շահավետ չէ նայել աջ ու ձախ ամբողջ ժամանակ», - նշեց Քիմ Քարդաշյանը՝ անդրադառնալով բիզնես հմտություններին։ 

Քարդաշյանը նշեց, որ որքան մարդը շատ է սովորում յուրաքանչյուր հաջողությունից և սխալից, այնքան մեծ են հաջողության հասնելու շանսերը։

Տեսանյութեր

Live

Լրահոս

Related news