Օսիպյանն ինքն է որոշել ազատվել աշխատանքից․ Վլադիմիր Կարապետյան

ԵՐԵՎԱՆ, ՀՈԿՏԵՄԲԵՐԻ 8, 24News

քաղաքական

Նախկին ոստիկանապետ, վարչապետի նախկին գլխավոր խորհրդական Վալերիյ Օսիպյանը վարչապետի գլխավոր խորհրդականի պաշտոնից ազատվել է սեփական դիմումի համաձայն։ Այս մասին 24News-ի հետ զրույցում նշեց վարչապետի մամուլի քարտուղար Վլադիմիր Կարապետյանը։ 

Հիշեցնենք, որ վարչապետ Նիկոլ Փաշինյանը որոշում էր ստորագրել Վալերիյ Օսիպյանին վարչապետի գլխավոր խորհրդականի պաշտոնից ազատելու մասին։

«Ղեկավարվելով «Հանրային ծառայության մասին» Հայաստանի Հանրապետության օրենքի 9-րդ հոդվածի 10-րդ մասով՝

Վալերիյ Օսիպյանին ազատել վարչապետի գլխավոր խորհրդականի պաշտոնից»,– նշված է վարչապետի որոշման մեջ: