ԵՐԵՎԱՆ, ՀՈԿՏԵՄԲԵՐԻ 9, 24News
ՀՀ երկրորդ նախագահ Ռոբերտ Քոչարյանին «Իզմիրլյան» բժշկական կենտրոնում վիրահատվել են։ Այդ մասին լուրը 24News-ի հետ զրույցում հաստատեց երկրորդ նախագահի գրասենյակի ղեկավար Վիկտոր Սողոմոնյանը՝ նշելով, որ վիրահատությունը բարեհաջող է անցել։ Այլ տեղեկություններ երկրորդ նախագահի գրասենյակի ղեկավարը չհայտնեց։
Հիշեցնենք, որ Ռոբերտ Քոչարյանը հոկտեմբերի 8-ին էր տեղափոխվել հիվանդանոց։ Ըստ մամուլում շրջանառվող լուրերի՝ նրա մոտ ախտորոշվել է շագանակագեղձի ադենոմա։