Քաղապետարանը ներկայացրել է Երևանի 2801-ամյակի տոնակատարության ծրագրի մանրամասները

ԵՐԵՎԱՆ, ՀՈԿՏԵՄԲԵՐԻ 11, 24News

/

Հայաստանի մայրաքաղաքի 12 վարչական շրջանները հոկտեմբերի 19-ին Երևանի 2801-ամյակի տոնակատարության շրջանակում կդիմավորեն դասական, ազգային, ժամանակակից, էլեկտրոնային, ռոքային, ժազային ռիթմերով։

Ինչպես տեղեկացրին Երևանի քաղաքապետարանի տեղեկատվության և հասարակայնության հետ կապերի վարչությունից, «Էրեբունի-Երևան 2801»-ի երաժշտական ծրագիրն ըստ վարչական շրջանների կներառի հետևյալ ժանրերը.

Նուբարաշեն՝ ռոք; 
Դավթաշեն՝ ջազ; 
Ավան՝ մանկական; 
Արաբկիր՝ դասական; 
Աջափնյակ՝ փոփ-էստրադային; 
Էրեբունի՝ ժողովրդական; 
Կենտրոն՝ փոփ; 
Մալաթիա-Սեբաստիա՝ էստրադային; 
Նոր Նորք՝ էլեկտրոնային; 
Նորք-Մարաշ՝ ազգագրական; 
Շենգավիթ՝ հեղինակային; 
Քանաքեռ-Զեյթուն՝ ռետրո: