Նոր իշխանության մեջ փափագ եմ տեսնում, որ հայությունը դառնա մեկ՝ իրարու հետ. Նուբար Աֆեյան

ԵՐԵՎԱՆ, ՀՈԿՏԵՄԲԵՐԻ 14, 24News

«Կառավարությունը կարող է օգտագործել բլոկչեյնը։ Այն, կոռուպցիայի դեմ հզոր ուժ է»,- այդ մասին լրագրողներին ասել է Ավրորա ֆորումի համահիմնադիր Նուբար Աֆեյանը։ 24News-ի հարցին, թե ի՞նչ ակնկալիքներ ունի Հայաստանում տեղի ունեցած քաղաքական փոփոխություններից, Աֆեյանն ասել է. «Նոր իշխանության մեջ փափագ եմ տեսնում, որ հայությունը դառնա մեկ՝ իրարու հետ։ Կան սփյուռքահայեր, որոնց համար հայը հիշատակ է. իրենց արթնացնելը դժվար է։ Մեր պատասխանը ջարդին հզոր, հաջողակ երկիր ստեղծելն է։ Եթե հզոր երկիր չստեղծենք, մեղք ադոնց, որ 100 տարի առաջ զոհվել են»։

Զրույցն ամբողջությամբ՝ տեսանյութում