Երևանի Մեծարենցի փողոցում տան պատ է փլուզվել

ԵՐԵՎԱՆ, ՀՈԿՏԵՄԲԵՐԻ 14, 24News

.

ԱԻՆ «911» ծառայություն այսօր՝ հոկտեմբերի 14-ին, ժամը 13:49-ին ահազանգ է ստացվել, որ Երևանի Մեծարենցի փողոցի տներից մեկի արտաքին պատը փլուզվել է, իսկ մյուս պատերին կան ճաքեր, առկա է փլուզման վտանգ. անհրաժեշտ է փրկարարների օգնությունը: Այս մասին տեղեկանում ենք ԱԻՆ լրատվական ծառայությունից։

Դեպքի վայր են մեկնել ԱԻՆ ՓԾ Երևան քաղաքի փրկարարական վարչության հրշեջ-փրկարարական ջոկատից մեկ մարտական հաշվարկ և ճգնաժամային կառավարման ազգային կենտրոնի արտակարգ իրավիճակների արձագանքման խումբը:

Պարզվել է, որ առավոտյան փլուզվել է Մեծարենցի փողոցի տներից մեկի ննջասենյակի պատի արտաքին շերտը՝ մասամբ (մոտ 4 քմ), առկա է մյուս հատվածի փլուզման վտանգ: Տանը կից մեկ այլ տան արտաքին պատերին առկա են ճաքեր. տուժածներ չկան:

Փրկարարները սահմանազատել են տարածքը: