Հայաստանի ու Ադրբեջանի ԱԳ նախարարների հաջորդ հանդիպումը կարող է տեղի ունենալ Սլովակիայում

ԵՐԵՎԱՆ, ՀՈԿՏԵՄԲԵՐԻ 16, 24News

 

Մամեդյարով
«Արցախպրես»-ը գրում է, որ ԱՀ նախագահ Բակո Սահակյանի  հետ հանդիպումից  հետո՝ լրագրողների հետ   ճապազրույցի ժամանակ, ԵԱՀԿ Մինսկի խմբի համանախագահ Իգոր Պոպովն ասել է, որ հանդիպմանը ներկայացրել են հումանիտար օգնության իրենց մոտեցումներն ու տեսլականն այն հարցերի շուրջ, որոնք քննարկվել են ՀՀ վարչապետի և Ադրբեջանի Հանրապետության նախագահի միջև Վիեննայում կայացած վերջին հանդիպման ժամանակ: 

Ըստ Պոպովի՝ հանդիպմանը պատմել են Նյու Յորքում  ՀՀ և Ադրբեջանի ԱԳ նախարարների հանդիպման արդյունքների մասին:

«Անդրադարձել ենք լրագրողների փոխանակման, ինչպես նաև երկկողմ ազատազրկվածների խնդիրներին վերաբերող հարցերի: Այդ առումով ունենք մի քանի մտահղացումներ, որոնց շուրջ աշխատանքները շարունակվում են: Վերջերս մեր եռյակը եղել է նաև Ժնևում, որտեղ հանդիպել ենք Կարմիր խաչի միջազգային կոմիտեի (ԿԽՄԿ) նախագահ Փիթեր Մաուերին, ում հետ այդ թեմայով զրույց ենք ունեցել: Ինչ վերաբերում է բանակցային գործընթացին, ապա երկու երկրների արտաքին գործերի նախարարի համաձայնության դեպքում, նախատեսում ենք.  այն կարող է կայանալ դեկտեմբերին` Սլովակիայի մայրաքաղաք` Բրատիսլավայում կայանալիք համաժողովի շրջանակում: Ցանկության դեպքում մենք պատրաստակամ ենք՝ կազմակերպելու այդ հանդիպումը», - ասել  է Պոպովը:

Լրագրողի հարցին, թե ինչպե՞ս կմեկնաբանի Սոչիում կայացած Ադրբեջանի նախագահ Իլհամ Ալիևի այն հայտարարությանը, որ Արցախը`Ադրբեջան է, Ի. Պոպովն ասել է, որ այդ հարցին արդեն իսկ գնահատական է տվել  ՌԴ արտաքին գործերի նախարարը:

Հիշեցնենք, որ Արցախի Հանրապետության նախագահ Բակո Սահակյանը հոկտեմբերի 16-ին ընդունել է ԵԱՀԿ Մինսկի խմբի համանախագահներ Իգոր Պոպովին (ՌԴ), Ստեֆան Վիսկոնտիին (Ֆրանսիա), Էնդրյու Շոֆերին (ԱՄՆ), ԵԱՀԿ գործող նախագահի անձնական ներկայացուցիչ Անջեյ Կասպշիկին և  նրանց ուղեկցող պաշտոնյաներին:

Տեսանյութեր

Live

Լրահոս

Related news