ԱԳ նախարարն ընդունել է Հվ․ Կովկասում և Վրաստանում ճգնաժամի հարցերով ԵՄ ներկայացուցչի հետ

ԵՐԵՎԱՆ, ՀՈԿՏԵՄԲԵՐԻ 16, 24News

ԱԳՆ

ՀՀ արտաքին գործերի նախարար Զոհրաբ Մնացականյանն այսօր` hոկտեմբերի 16-ին, ընդունեց Հարավային Կովկասում եւ Վրաստանի ճգնաժամի հարցերով ԵՄ հատուկ ներկայացուցիչ Տոյվո Կլաարի գլխավորած պատվիրակությանը: Այս մասին տեղեկանում ենք ՀՀ ԱԳՆ լրատվական ծառայությունից։

Կողմերը մտքեր փոխանակեցին ՀՀ-ԵՄ գործընկերության համընդգրկուն օրակարգի շուրջ, ինչպես նաեւ անդրադարձան տարածաշրջանային արդիական հարցերի եւ ԵՄ հատուկ ներկայացուցչի մանդատի շրջանակներում համագործակցության առավել ամրապնդմանն ուղղված քայլերին:

ԼՂ հիմնախնդրի խաղաղ կարգավորման գործընթացի համատեքստում ՀՀ ԱԳ նախարարը ներկայացրեց խաղաղ գործընթացի շուրջ ստեղծված ներկա իրավիճակը: Այս համատեքստում ընդգծվեց ԵՄ աջակցությունը ԵԱՀԿ Մինսկի խմբի համանախագահների հովանու ներքո ընթացող խաղաղ կարգավորման գործընթացին եւ հիմնախնդրի բացառապես խաղաղ կարգավորմանը: