Ծառուկյանի որոշումը հեռահա՞ր էր. ժողովուրդը վարչապետին անվստահություն չի հայտնի.«Հրապարակ»

ԵՐԵՒԱՆ, 19 ՀՈԿՏԵՄԲԵՐ, 24News

.

«Հրապարակ» թերթը գրում է. «Չե՞ք կարծում, որ Գագիկ Ծառուկյանի որոշումը, որ իրենց ֆրակցիան չի մասնակցելու Հրայր Թովմասյանին վերաբերող հարցի քվեարկությանը, հեռահար էր, ոմանց կարծիքով` ապագայում վարչապետի պաշտոնի համար հայտ ներկայացնելու տեսանկյունից․ հարցրինք «Իմ քայլի» պատգամավոր Հրաչ Հակոբյանին։

«Ո՛չ, չեմ կարծում. ՍԴ-ի հետ կապված նման խնդիր ԲՀԿ ֆրակցիայի կողմից չէր կարող ներկայացվել, որովհետեւ շատ ավելի այլ հարցեր են եղել, երբ իրենք կարող էին նման հայտ ներկայացնել` զբաղեցնել ԼՀԿ-ի խիստ ընդդիմադիր տեղը, չեն արել»:

ԲՀԿ-ում դանդաղ են մոտենում թիրախին` հունվարի 14-ին լրանում է Փաշինյանի պաշտոնավարման 1 տարին, եւ հնարավոր է անվստահության գործընթաց սկսել։ «Չեմ ասի` հնարավոր չէ, կամ բացառում եմ, բայց հավանականությունը շատ փոքր է»:

Այսինքն` չեք բացառում, որ վերադասավորությունների արդյունքում լինի նոր վարչապետ: Հակոբյանն ուշագնաց եղավ ծիծաղից։ «Իհարկե, բացառում եմ»: Ինչո՞ւ։ «Դուք պատկերացնո՞ւմ եք ժողովրդի վերաբերմունքը Ձեր ասած` հունվարի 14-ին, երբ ժողովուրդն իմանում է, որ ինչ-որ մի խմբակցություն` «Լուսավորը» կամ ԲՀԿ-ն, ժողովրդի անունից անվստահություն են հայտնել վարչապետին»:

Երբեք մի ասա «երբեք»։ «Չեմ ասում` երբեք, բայց դե, նորից եմ ասում՝ ի՞նչ եք կարծում, ժողովրդի արձագանքն ինչպիսի՞ն կլինի. պարզ է, չէ՞, թույլ չի տա, եթե ավելին չասեմ»:

Առավել մանրամասն՝ թերթի այսօրվա համարում

Տեսանյութեր

Live

Լրահոս