Ուկրաինայի Ռադայում կզաքիս է հայտնվել․ պատգամավորը նկարահանել է վախեցած կենդանուն

ԵՐԵՎԱՆ, ՀՈԿՏԵՄԲԵՐԻ 18, 24News

կզաքիս

Ռադայի պատգամավոր Յարոսլավ Ժելեզնյակը ֆեյսբուքյան էջում լուսանկար և տեսանյութ է հրապարակել Ուկրաինայի Ռադայի շենքից՝ տեղեկացնելով, որ խորհրդարանում կզաքիս է հայտնվել: 

«Շաբաթը Ռադայում անսպասելի ավարտ ունեցավ: Գիտեի, որ Ռադայում շատ բան կարելի է տեսնել, բայց այսպիսի հյուրը անգամ ինձ զարմացրեց»,- գրել է պատգամավորը և տեղեկացնում, որ ի երջո հաջողվել է բռնել կզաքիսին, բաց թողնել ազատ տարածք։