Արոնյանը առաջատարների շարքում է․ գրոսմայստերը ոչ-ոքի խաղաց Նակամարուայի դեմ պայքարում

ԵՐԵՎԱՆ, ՀՈԿՏԵՄԲԵՐԻ 18, 24News

Արոնյան

Հայկական շախմատի առաջատար Լևոն Արոնյանը մնում է Մեն կղզու մրցաշարի առաջատարների շարքում:

Մեն կղզու մրցաշարի է 10-րդ տուրում Արոնյանի մրցակիցն ԱՄՆ ներկայացուցիչ և աղյուսակի առաջատարներից Հիկարու Նակամուրան էր: Պարտիան ավարտվեց 31-րդ քայլին և գրոսմայստերները համաձայնեցին կիսել միավորը: Հայաստանի մյուս ներկայացուցիչների պարտիաները դեևս չեն ավարտվել:

Արոնյանը շարունակում է հավաքած միավորներով առաջատարների շարքում մնալ: Նա ունի 7 միավոր: Մրցաշարի ավարտին մնաց մեկ տուր:

Աղբյուրը՝ «Արմենպրես»