MMA-ում Միհրան Հարությունյանն առաջին պարտությունն է կրել

ԵՐԵՎԱՆ, ՀՈԿՏԵՄԲԵՐ 21, 24News 

Միհրան Հարությունյան

Օլիմպիական փոխչեմպիոն, հունահռոմեական ոճի ըմբիշ Միհրան Հարությունյանը MMA-ում առաջին պարտությունն է կրել։  Սոչիում  GFC 19/Krepost 6 մրցաշարում Հարությունյանը նոկաուտով պարտվել է Զասուլան Ակիմժանին։  Խառը մարտերում, 4 մենամարտից 3-ում, օլիմպիական փոխչեմպիոնը հաղթանակ է տարել։