Պիկեն հրապարակել է իր հեռախոսահամարն ու ավելի քան 20 հազար հաղորդագրություն ստացել

ԵՐԵՎԱՆ, ՀՈԿՏԵՄԲԵՐԻ 26, 24News

Սպորտ

«Բարսելոնայի» պաշտպան Ժերար Պիկեն հրապարակել էր իր հեռախոսահամարը՝ Մադրիդում «Դեյվիս Քափի» առաջխաղացման համար:

Մի քանի վայրկյան անց Պիկեին հազարավոր հաղորդագրություններ են հասցեագրվել: Ինչպես երևում է տեսանյութից՝ դրանց թիվն անցնում է 20 հազարը: